Ստամբուլի Քարթալ Անադոլու Իմամ Հաթիփ լիցեյի 4 աշակերտուհիներ ծաղրել են ուսումնական հաստատության բակում տեղադրված Աթաթուրքի կիսանդրին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Աթաթուրքին ծաղրող լուսանկարը հայտնվել է սոցցանցերում եւ բողոքների առիթ է դարձել։
Թուրքական Vatan-ի լրագրող Գյունգոր Մենգին իր հրապարակման մեջ մեղադրել է լիցեյի տնօրինությանը՝ շեշտելով, թե Աթաթուրքին ծաղրելը գալիս է նրանից, որ աշակերտներին Աթաթուրքին լավ չեն ներկայացնում։




























