Ռուսական կողմը դատապարտում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը։ Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դատապարտում ենք ինքնիշխան Իրանի ղեկավարության առողջությանը վնաս հասցնելուն և առավել ևս սպանությանն ուղղված գործողությունները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանում այս գիշեր հաստատել են Ալի Լարիջանիի և «Բասիջ» ուժերի հրամանատարի զոհվելու փաստը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալի Լարիջանին ամերիկյան և իսրայելական կործանիչների թիրախում է հայտնվել հենց աշխատավայրում։ Նրա հետ միասին սպանվել են նաև որդին, տեղակալներից մեկը և թիկնապահների խումբը։