Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում առգրավել են Deyna լցանավը, որը պատկանում է ռուսական «ստվերային նավատորմին»։

«Այդ նավերը, որոնք շրջանցում են միջազգային պատժամիջոցները եւ խախտում ծովային օրենքը, պատերազմից շահույթ են ստանում։ Նրանք ձգտում են շահույթ կուտակել եւ ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը։ Մենք անգործ չենք մնա»,- ասել է Մակրոնը։

Նա ավելացրել է, որ Իրանում պատերազմը «չի խանգարի Ֆրանսիային աջակցել Ուկրաինային, որտեղ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը շարունակվում է»։

BBC-ի հաղորդմամբ՝ Մոզամբիկի դրոշի ներքո նավարկող լցանավը ուղեւորվել էր Մուրմանսկի նավահանգստից եւ կանգնեցվել է կեղծ դրոշի բարձրացման կասկածանքով։