Մենք աճող անհանգստությամբ հետևում ենք Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի հրթիռակոծություններնու ռմբակոծությունների աշխարհագրության ընդլայնմանը։ Դրա մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ամերիկա-իսրայելական կոալիցիան շարունակում է յուղ լցնել Մերձավոր Արևելքում իրենց կողմից բորբոքված պատերազմի կրակին, ինչը հանգեցնում է դրա հետագա տարածմանը։
Մարտի 18-ին Կասպից ծովում իրանական Անզալի նավահանգիստը ռմբակոծվեց։ Կասպից ծովի այդ խոշորագույն նավահանգիստը կարևոր առևտրային և լոգիստիկ հանգույց է, որն ակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանական առևտրի, ներառյալ՝ սննդի ապահովման համար։ Տուժում են այս նավահանգստի միջոցով Իրանի հետ տրանսպորտային կապերը պահպանող Ռուսաստանի և այլ կասպյան պետությունների տնտեսական շահերը։
Կասպից ծովը տարածաշրջանի երկրները և միջազգային հանրությունը միշտ ընկալվել է որպես խաղաղության և համագործակցության անվտանգ տարածք։ Ագրեսորների անխոհեմ և անպատասխանատու գործողությունները սպառնալիք են Կասպից ծովի պետություններին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար։
Կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական կարգավորմանը հասնելու ջանքերը, որը ավելի ու ավելի է տարածվում հարևան տարածաշրջանների վրա»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։





























