Ոստիկանության աշխատակիցները պարզում են Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշոյ Սպասոգլինիշչևսկի նրբանցքում գտնվող սինագոգի մոտ տեղի ունեցած ծեկռտուքի մասնակիցների ինքնությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ինչպես TASS-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, ոստիկանությունն ահազանգ է ստացել Բոլշոյ Սպասոգլինիշչևսկի նրբանցքում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
«Նախնական տվյալներով՝ մի խումբ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,— հայտնել են մամուլի ծառայությունից։
ՆԳՆ գլխավոր վարչությունից հավելել են, որ ոստիկանական ջոկատի ժամանման պահին միջադեպի մասնակիցներն արդեն լքել էին դեպքի վայրը: «Ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հակաիրավական արարքի մասնակիցներին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ: Նրանց գործողություններին կտրվի օրենքին համապատասխան գնահատական»,— հավելել են գլխավոր վարչությունից:
TASS-ի աղբյուրն իրավապահ մարմիններում հստակեցրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող Մոսկվայի երգչախմբային սինագոգի մոտ:
Ըստ նախնական տվյալների՝ անհայտ անձինք հարձակվել են սինագոգից դուրս եկող հավատացյալների վրա. բանավեճը վերածվել է քաշքշուկի, որին մասնակցել է շուրջ մեկ տասնյակ մարդ:





























