Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք մեր պատմության այն փուլը, որը մեզ պարուրաձեւ վերադարձնում է հետ, դեպի այն աշխարհ, որտեղ ոչինչ չկար։ Այս մասին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ չկա ոչ մի միջազգային իրավունք, չկա «ոչ մի Վերսալյան համակարգ, ոչ մի Յալթայի համակարգ, ոչինչ չկա»։
Որտեղ «might is right»-ը, ուժը ճշմարտություն է։ Իսկ մեզ մոտ, ինչպես գիտեք հայտնի ֆիլմի հայտնի հերոսի արտահայտությունից, «Աստված ոչ թե ուժի, այլ ճշմարտության մեջ է»։ Տեսեք, թե ինչ է կատարվում այժմ։ Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել է, որ «ոչ մեկի ասածն իր համար օրենք չէ»։ Նա մտածում է միայն իր բարեկեցության մասին։ Այդ բարեկեցությունը նա պատրաստ է պահել ցանկացած միջոցով՝ պետհեղաշրջումներով, առեւանգումներով կամ այն երկրների ղեկավարների սպանություններով, որոնց բնական պաշարների կարիքն ունեն ամերիկացիները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ինչպես ընդգծել է Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը չի թաքցնում, որ Վենեսուելայի եւ Իրանի դեպքում դա նավթն է։
«Նրանք համաշխարհային էներգետիկ շուկաներում գերակայության դոկտրին ունեն։ Պատժամիջոցների տակ են հայտնվել «Լուկօյլ» բաժնետիրական ընկերությունը, «Ռոսնեֆտ» պետական կոնցեռնը։ Սրանք արդեն Դ․Թրամփի վարչակազմի առաջին խոշոր պատժամիջոցներն են, ոչ թե բայդենյան ժառանգություն»,- նշել է նա։





























