Փոքրիկ երեխաները` կես տարեկանից սկսած, արդեն տարբերում եւ հասկանում են շատ բառեր:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, հոգեբաններ Էլիկա Բերգելսոնն ու Դանիել Սվինգլին Proceedings of the National Academy of Sciences ամսագրի էջերում ներկայացրել են 6-9 ամսական 33 երեխաների շրջանում իրականացված հետազոտությունների արդյունքները:
Պարզվել է, որ երբ դայակը կրկնել է «Որտե՞ղ է խնձորը» հարցը, երեխան հայացքով գտել է համակարգչի էկրանի վրայի խնձորը: Նշանակում է, որ նույնիսկ այդքան փոքր հասակում երեխան ի վիճակի է հասկանալ բառերի նշանակությունը:Այդ հանգամանքը վկայում է, որ երեխայի ներկայությամբ գրական խոսքն օգնում է նրան լեզվական ունակություններ ձեռք բերել: Ավելին, այդ գործոնը հարկ է օգտագործել երեխաներին ավելի վաղ դաստիարակելու նպատակով:




























