Politico-ի պնդումները, թե Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է ձեռնպահ մնալ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումից՝ Իրանի դեմ նմանատիպ գործողությունների դիմաց, չեն համապատասխանում իրականությանը։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Российская газета»-ն։
Պեսկովը նշել է, որ Կրեմլը տեսել է հաղորդագրությունը։ «Այն դասվում է ոչ ճիշտ, ավելի ստույգ՝ կեղծ հաղորդագրությունների շարքին», - ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որի մասին հիշատակվել է Politico-ի հոդվածում, հաղորդագրությունը «ֆեյք» է որակել:





























