Մարտի 24-ին Լվովում պայթյուններ են որոտացել ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ։ Հրթիռակոծությունից վնասվել է քաղաքի կենտրոնի բնակելի շենքերից մեկը։ Դրա մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտարարել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովյին։

«Քաղաքի կենտրոնական մասում վնասներ են գրանցվել։ Նախնական տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է», - նշել է նա։