Իսրայելը և Ռուսաստանը պահպանում են շատ բարեկամական հարաբերություններ: Իսրայելը բարեկամ երկիր է Ռուսաստանի համար, և Ռուսաստանը բարեկամ երկիր է Իսրայելի համար, «Известия»-ին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը։
«Մեր երկու առաջնորդներն էլ պահպանում են շատ լավ անձնական հարաբերություններ. նրանք լուրջ երկխոսություն են վարում և շատ մտերիմ են: Եվ ես կարծում եմ, որ երկու երկիրն էլ գնահատում է այս մտերմությունն ու բարեկամությունը մեր առաջնորդների և մեր ժողովուրդների միջև»,- նշել է նա:





























