«Ժառանգություն» կուսակցությունը փոխել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի իր անդամին:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նոյեմբերի 20-ին կարգադրությամբ իրավաբան Ալեն Սիմոնյանը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկով, նշանակվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամ` փոխարինելով նախկինում այդ տեղը զբաղեցնող Աննա Իսրայելյանին:

Հիշեցնենք, որ Աննա Իսրայելյանը «Առավոտ» օրաթերթի թղթակից է: