Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կարծում է, որ ԱՄՆ քաղաքացիները մասնակցում են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ ուղղված No Kings («ոչ թագավորներին») կարգախոսով բողոքի ցույցերին, քանի որ նրանք հոգնել են ամերիկյան ժողովրդավարությունը կառավարող «իսրայելցի թագավորներից»։ Իրանի նախագահը այս կարծիքը հայտնել է X-ին տված հարցազրույցում։
Պեզեշքիանը կարծում է, որ Թրամփը «պետք է բացատրի, թե ինչու են ԱՄՆ քաղաքացիները աջակցում «Ոչ թագավորներին» բողոքի ցույցերին»։ Իրանի նախագահի խոսքով՝ «ամերիկացի ժողովուրդը վրդովված է «Նախ Իսրայելը» կարգախոսից և հոգնել է ամերիկյան ժողովրդավարությունը կառավարող իսրայելցի թագավորներից»։





























