Դանուբ գետի սառցահալոցքը ոչնչացրել է  շուրջ 100 նավ եւ լողացող ռեստորանը: Սերբիայում անբնական սառնամանիքներից հետո սկսվել է կտրուկ տաքացում, եւ Դանուբի սառույցն սկսել է հալվել: Հոսանքի ուղղությամբ ընթացող 12 սմ-անոց սառցաբեկորները քանդում են ամեն ինչ իրենց ճանապարհին:

Նրանք համարյա ոչնչացրել են փոքր մասնավոր նավերը եւ արագանավերը, որոնք կայանել էին «Նաուտիկ» հատուկ նավահանգստում: Սառցահալոցքը խորտակել է նաեւ «Յուգասլավիա» հյուրանոցի մոտ տեղակայված լողացող ռեստորանը, հարեւանությամբ գտնվող մի քանի տասնյակ նմանատիպ հաստատությունները` ջրային բարերը, դիսկոտեկները, սրճարանները. սառցաբեկորները տեղից պոկել են դրանք եւ տարել հոսանքի ուղղությամբ 20 մ ներքեւ:  

Հոսանքը տարել է նաեւ 2 նավեր, որոնք բելգրադյան կամուրջներից մեկի ծանծաղուտի մոտ էին կայանել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: