Երրորդ ռեյխի ղեկավարը ժառանգ է ունեցել Ֆրանսիայում: Իհարկե Ժան Մարի Լորեն մահացել է դեռեւս 1985 թվականին, այդպես էլ չկարողանալով ապացուցել իր ծագումը, թեպետեւ գիրք էր գրել «Քո հորն անվանում էին Հիտլեր» վերնագրով: Ճշմարտությանը հասել է նրա փաստաբան Ֆրանսուա Գիբոն:

Փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդի խոսքերի ճշմարտացիությունն ապացուցում են փաստաթղթերն ու լուսանկարները:

Ժան Մարի Լորեն ծնվել է 1918 թվականի մարտին: Երեխայի մայրը` Շարլոտա Լյուբժուան, նրան տվել է հեռու բարեկամի ազգանունը: Իսկ 1950-ականների սկզբին  մահից առաջ կինը որդուն խոստովանել է, որ 16 տարեկանում ինքը կարճատեւ սիրավեպ է ունեցել երիտասարդ գերմանացի զինվորի հետ, որն էլ նրա հայրն է: Զինվորի ազգանունը Հիտլեր է եղել:

Մոր խոսքերը հետապնդել են Ժան Մարի Լորեին մինչեւ նրա կյանքի վերջ: Նրան դժվար է եղել հավատալը, որ  ինքը պատմության ամենաատելի մարդկանցից մեկի որդին է:

Պետք է նշել, որ 1939 թվականին նա գնացել է գերմանացիների դեմ կռվելու` պայքարելով Մաժինոյի համար: Իսկ ավելի ուշ միացել է ֆրանսիական ապստամբությանը` ստանալով ապօրինի Կլեմենտ մականունը:

Սակայն կասկածելի հարազատության միտքը հանգիստ չէր տալիս Լորեին: 1979թ. նա գնացել է իրավաբան Ֆրանսուա Գիբոյի մոտ, եւ ոչ միայն նրա: Ձգտելով պարզել իր ծագումը` նա դիմել է գիտնականների, այդ թվում` պատմաբանների եւ գենետիկների, ինչպես նաեւ գրաֆոլոգի: «Եւ բոլոր նրանք միանշանակ եզրակացության են հանգել. Ժան Մարի Լորեն, ամենայն հավանականությամբ, Ադոլֆ Հիտլերի որդին է», գրում է  Le Point ամսագիրը:

Ամսագրի տնօրինման տակ գտնվող այլ ապացույցների շարքում հայտնաբերվել են նաեւ վերմախթի պաշտոնական փաստաթղթերը, որոնց համաձայն նացիստական շրջափակման ժամանակ գերմանական բանակի սպաները ֆրանսուհուն գումարով ծրարներ են փոխանցել: Բացի դրանից, Լյուբժուայի տան ձեղնահարկում Ադոլֆ Հիտլերի ստորագրությամբ նկարներ են հայտնաբերվել, ընդ որում դրանցից մեկում պատկերված է եղել Ժան Մարի Լորեի մորը շատ նման կին: 

Այս ապացույցները փորձաքննության կենթարկվեն, որից հետո կներառվեն ֆրանսիացու ինքնակենսագրության վերահրատարակման մեջ: Ըստ Ֆրանսուա Գիբոյի` դա Լորեի ժառանգներին հնարավորություն կտա Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) գրքի վաճառքից ստացված շահույթի հոնորարներին հավակնելու, գրում է utro.ru-ն: