Լոս Անջելեսի «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցի հյուրերը, որտեղ մահացել էր երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, փոխհատուցում են պահանջել անհարմարությունների համար:
Նրանք հայտարարել են, որ երգչուհու մահվանից հետո հյուրանոցում իրադրությունն անտանելի է եղել, եւ տնօրինությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել, որպեսզի հյուրանոցի հաճախորդներն այդքան անհարմարություն չկրեն:
Մասնավորապես փետրվարի 11-ին շրջափակվել է ամբողջ չորրորդ հարկը, որտեղ գտնվել է երգչուհու սենյակը: Մինչեւ հետաքննչական միջոցառումների ավարտը հյուրանոցի մյուս հաճախորդներն ստիպված են եղել անվտանգության աշխատակիցներին մշտապես տրամադրել իրենց սենյակների էլեկտրոնային բանալիները:
Նաեւ հյուրերին դուր չի եկել միջանցքներում ոստիկանների, բժիշկների եւ հանգուցյալի հարազատների բարձրացրած աղմուկը, գրում է TMZ-ը:




























