Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ կգա ժամանակը, երբ Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը կհամագործակցեն։
Նա այդ մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ ԸստՊուտինի՝ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ երկու մաքսային միություններում լինել։
«Երբևէ, գուցե տարիներ անց, ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը՝ հուսով եմ՝ դա տեղի կունենա. ի վերջո չէ՞ որ մենք ապրում ենք նույն մայրցամաքում՝ կկարողանանք կարգավորել իրավիճակը։ Սակայն նույնիսկ ուկրաինական ճգնաժամից առաջ, երբ մենք փորձում էինք համաձայնության գալ եվրոպացիների հետ համատեղ աշխատելու վերաբերյալ, ոչինչ չհաջողվեց։ Նրանք, ըստ իս, շատ կոշտ դիրքորոշում են զբաղեցնում գործնականում յուրաքանչյուր հարցի, նույնիսկ ամենաաննշան հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։




























