Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուրախեն տեսնելուՄոսկվայում։
«Սիրելի՛ բարեկամներ, մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնելու Մոսկվայում»,- ասել է Պուտինը ռուս-հայաստանյան բանակցությունների ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ռուսաստան այցելելու հրավերն ընդունելու համար։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին երկու երկրների միջև բաց և վստահելի հարաբերությունների համար։ «Մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և մեր անձնական հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների են ենթարկվել։ Ես շատ ուրախ եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վստահության մթնոլորտի համար, որը դուք, առաջին հերթին, ստեղծել եք»,- ասել Փաշինյանը՝ դիմելով Պուտինին։




























