Ռուսական բիզնեսները զգուշավոր են Հայաստանի հետ բիզնես վարելու հարցում՝ հանրապետության Եվրամիությանը հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների պատճառով։ Դրա մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ես բազմիցս մեր հայ գործընկերներին ասել եմ, որ մեր բիզնեսները շատ զգուշավոր են Հայաստանի հետ բիզնես վարելու հարցում՝ Եվրամիությանը անդամակցելու այս խոսակցությունների պատճառով։ Իսկապես մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները, մեր եկամուտը 12 միլիարդ դոլարից նվազել է մինչև 6,4 միլիարդ դոլար։ Այսպիսով, հենց միայն նրանց խոսակցությունները, ովքեր Հայաստանում խոսում են Եվրամիության մասին, հանգեցրել են նրան, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։




























