Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ուղերձով՝ ամերիկյան ազգին: Փետրվարի վերջից ի վեր Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ ռազմական արշավի ֆոնին քաղաքական գործիչը նամակ է գրել ԱՄՆ բնակիչներին:
Իրանի նախագահի ուղերձի առանցքային կետերը.
Իրանական ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում՝ Ամերիկայի, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ:
Իրանի գործողությունները օրինական ինքնապաշտպանության վրա հիմնված կշռադատված պատասխան են և ոչ բնավ պատերազմի կամ ագրեսիայի սկիզբ:
Իրանի ենթակառուցվածքների վրա ԱՄՆ հարձակումներն ուղղված են Իրանի ժողովրդի դեմ և ռազմական հանցագործություն են:
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ մտավ որպես Իսրայելի խամաճիկ, որը ձգտում է աշխարհի ուշադրությունը շեղել պաղեստինցիների դեմ իր հանցագործություններից:
Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը շարունակելու իմաստ չկա. առճակատման և փոխգործակցության միջև ընտրությունն իրական է և կորոշի սերունդների ապագան:



























