ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել ՆԱՏՕ-ի՝ Միացյալ Նահանգներին իրական օգնություն ցուցաբերելու կարողության վերաբերյալ՝ դաշինքին մեղադրելով «վատ վերաբերմունքի» և գլոբալ սպառնալիքի դեպքում անարդյունավետության մեջ։

«Ես ուղղակի ուզում եմ ձեզ ասել, որ ՆԱՏՕ-ն մեզ հետ շատ վատ է վարվել, և դուք պետք է հիշեք դա, քանի որ նրանք կրկին վատ կվարվեն մեզ հետ, եթե մենք երբևէ նրանց կարիքն ունենանք, ինչը, հուսով եմ, երբեք տեղի չի ունենա։ Չեմ կարծում, թե մենք նրանց կարիքը կունենանք։ Չեմ կարծում, թե նրանք շատ բանի են ընդունակ», - Սպիտակ տանը հյուրերին ասել է Թրամփը։