Ռուսաստանը և Հայաստանը 2025 թվականին փոխադարձ առևտրում կորցրել են 5.1 միլիարդ դոլար՝ Երևանի և Եվրամիության (ԵՄ) միջև մերձեցման մասին խոսակցությունների պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«2024 թվականի սեպտեմբերին մենք մեր հայ գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին նրանց խոսակցությունները բացասաբար են անդրադառնում ռուս ձեռնարկատերերի վերաբերմունքի վրա Հայաստանի հետ առևտրի նկատմամբ», - նշել է նա: «ԵՄ-ի հետ մերձեցման մասին այս խոսակցությունները միայն ռուս-հայաստանյան հարաբերություններին արժեցել են իրական 5.1 միլիարդ դոլար»:
Ռուսաստանի փոխվարչապետը կոնկրետ թվեր է մեջբերել՝ նշելով, որ 2024 թվականի վերջին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը կկազմի 11,5 միլիարդ դոլար, սակայն 2025–ին նախնական տվյալներով այն կնվազի մինչև մոտավորապես 6,4 միլիարդ դոլար։
«Ինչպե՞ս եք կարծում, ռուս ձեռնարկատերերը կարձագանքեն Ռուսաստանում հայկական բիզնեսի ներկայությանը, եթե ռուսական բիզնեսը դուրս մղվի Հայաստանից։ Եվ ի՞նչ կլինի հետո։ Ես չեմ կարծում, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը ցանկանում են իմանալ այս հարցի պատասխանը, չնայած դա ակնհայտ է», - ասել է Օվերչուկը։




























