Բարձր տեխնոլոգիական ներդրումների և նորարարությունների ոլորտի միջազգային փորձագետ, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին, որը թեև եղել է շատ կարճ, բայց տպավորիչ։

«Թեև այն կարճ էր, բայց ես այն հիշեցի», - ասել է զրուցակիցը։

Մասկի խոսքով՝ այդ հանդիպմանը շատ մարդ է ներկա եղել, որոնցից մեկն էլ հենց ինքն է եղել։ «Բացի մեզնից, այդ հանդիպմանը ներկա էին նաև բազմաթիվ այլ անձինք։ Այն տևեց ավելի քան մեկ ժամ։ Պարոն Պուտինն ինձ մի քանի վայրկյան հատկացրեց։ Նա սեղմեց ձեռքս և ասաց. «Բարի գալուստ Ռուսաստան»», - պարզաբանել է Մասկը։

Նա չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը։ Էրոլ Մասկը Ռուսաստան է այցելել բազմիցս։