Այսօր` փետրվարի 20-ին, աշխարհում նշվում է Սոցիալական արդարության օրը: Այս տոնը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից` 2007 թ., Ղրղըզստանի առաջարկությամբ: Սկսած 2009 թվականից տոնը նշվում է ամեն տարի:

ՄԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ուղերձ է հղել Սոցիալական արդարության օրվա առիթով: «Անցած տարի երկրագնդով անցավ փոփոխությունների քամին: Միլիոնավոր մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունը ստեղծված խնդիրների դեմ` անհավասարություն, կոռուպցիա, արժանավայել աշխատանքի բացակայություն:

Ժողովրդական զանգվածների նախաձեռնությունն, ըստ էության, սոցիակականն արդարության կոչ է»,- նշված է Բան Կի-Մունի ուղերձում: Նա կոչ է արել` համատեղ աշխատել այն բանի վրա, որ համաշխարհային տնտեսությունը հավասարակշռվի եւ զարգացում ապրի` հաշվի առնելով բոլորի շահերը: