Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեծ օրակարգ և մեծ ներուժ ունեն, պետք է առաջ նայել։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ լավ. եղել է 2021 թվական և 2022 թվական, սակայն մենք անընդհատ չպետք է այդ կետի վրա մնանք»,- հավելել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս հարցում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը։ «Կարծում եմ` բավարար չափով ծանրութեթև արել ենք և եկել ենք որոոշակի եզրակացությունների, հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացություններն իրար հետ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին վերադառնալու առումով դրական փոփոխություններ ակնկալելն իրատեսական չէ։




























