Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Մարիա Թերեզա Լազարոն շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է Ֆիլիպինների ԱԳՆ-ն։
«Իրանի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Թեհրանը կապահովի Հորմուզի նեղուցով Ֆիլիպինների դրոշի ներքո հանդես եկող նավերի անվտանգ, անխափան և արագ անցումը։
Հաշվի առնելով, որ Ֆիլիպիններն իրեն անհրաժեշտ էներգակիրների մեծ մասը ներկրում է Մերձավոր Արևելքի երկրներից՝ Իրանի կողմից տրված այս երաշխիքները զգալիորեն կհեշտացնեն կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարումները»,- նշել են Ֆիլիպինների ԱԳՆ-ում։



























