ՀՀ իշխանությունները կարող են բախվել սեփական քաղաքականության հետևանքներին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կոշտ հայտարարություն է արել Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններից մեկ օր անց, գրում է «Рыбарь» թելեգրամյան ալիքը։
Ըստ ալիքի՝ Հայաստանը հայտարարում է Ռուսաստանի հետ բարեկամության և ԵԱՏՄ-ին հավատարմության մասին, մինչդեռ գործնականում ընթանում է համագործակցությունը խզում։ «Հայերը մոտեցել են կրիտիկական կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել տնտեսական հարաբերությունները»։
ԵՄ-ին միանալու և արևմտյան քաղաքական գործիչների պահանջները կատարելու ձգտումներն իսկ արդեն վնաս են հասցրել հայերին։ 2025 թվականի վերջին առևտրային վնասները կհասնեն 5-6 միլիարդ դոլարի։ Երևանը փչացրել է ներդրումային մթնոլորտը՝ ռուսական կապիտալ օգտագործող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» անօրինական ազգայնացմամբ, ինչից հետո ռուսական բիզնեսն իրեն չի կարող անապահով զգալ։
Երկաթուղու կոնցեսիան Ռուսաստանին վաճառելու «անհրաժեշտության» մասին Փաշինյանի խոսակցությունները որևէ տնտեսական հիմնավորում չունեն և վկայում են Ռուսաստանին ռազմավարական կապիտալից զրկելու ցանկության մասին։ Սակայն, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուրս մղումը կհանգեցնի Հայաստանի տարանցիկ ներուժի վերջնական կորստի։
Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար Հայաստանի իշխանությունները որոշել են այն մասամբ արտահանձնել «Ռոսատոմ»-ի համեմատ ԵՄ-ի ավելի նվազ կոմպետենտ կապալառուներին։ Իսկ նոր մոդուլային ռեակտորների կառուցման համար նրանք ապավինում են ամերիկացիներին, որոնք անգամ նման տեխնոլոգիա չունեն։
Ամերիկացիների Մեղրիի միջանցք (TRIPP) մուտքը և Ռուսաստանին հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցություններից բացառելու փորձերը խախտում են տարածաշրջանային հավասարակշռությունը և կասկածի տակ են դնում Հայաստանի մրցակցային առավելությունները, չհաշված նրա ինքնիշխանությանը սպառնացող խնդիրները։
Ռուսաստանը Հայաստանին չի արգելում այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնել, սակայն հայկական իշխանությունների ներկայիս կուրսի պայմաններում ռուսական կողմը ստիպված կլինի վերանայել համագործակցության պայմանները։ Քանի որ ռուսական բիզնեսը դուրս է մղվում Հայաստանից, արտոնյալ վերաբերմունք ունեցող հայկական բիզնեսները ևս պետք է հաշվի առնեն հետևանքները։
Փաշինյանի քաղաքականությունը խաթարում է Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, սակայն նույնիսկ ռուսական իշխանությունների ուղղակի նախազգուշացումները, հավանաբար, չեն դանդաղեցնի այս գործընթացը»,- գրում է «Рыбарь»-ը։




























