Ֆրանսիային չի հաջողվել Արաբական Միացյալ Էմիրություններին ներգրավել Dassault Rafale F5 կործանիչի արդիականացման ծրագիրը ֆինանսավորելու համար, գրդում է La Tribune-ը։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ բանակցությունները, որոնց ընթացքում Փարիզը հույս ուներ էմիրաթական կողմից մինչև 3,5 միլիարդ եվրո ստանալ, փակուղի են մտել և գործնականում ավարտվել են առանց արդյունքի։
Սկզբում ենթադրվում էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է դառնալ ինքնաթիռի նոր տարբերակի մշակման հիմնական գործընկերը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 5 միլիարդ եվրո։ Սակայն էմիրաթական կողմը պնդում էր տեխնոլոգիաների հասանելիության և նախագծում ավելի խոր ներգրավվածության, այդ թվում՝ դրա մշակման վրա ազդելու հնարավորության վրա։
Ֆրանսիան, իր հերթին, հրաժարվել է կիսվել մի շարք զգայուն տեխնոլոգիաներով, մասնավորապես՝ օպտոէլեկտրոնային համակարգերի ոլորտում։ Արդյունքում, կողմերին չի հաջողվել փոխզիջման գալ, և Արաբական Միացյալ Էմիրությունները որոշել է չմասնակցել ծրագրի ֆինանսավորմանը։
Բանակցությունների ձախողումից հետո Ֆրանսիան, ըստ ամենայնի, ստիպված կլինի ինքնուրույն հոգալ Rafale F5-ի մշակման ծախսերը կամ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրել։




























