ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը խնդրել է գեներալ Ռենդի Ջորջին հրաժարական տալ, հաղորդում է CBS News-ը։

Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ Ջորջին խնդրել են վաղաժամկետ թոշակի անցնել ցամաքային զորքերի շտաբի պետի պաշտոնից, որը նա զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից։

Ջորջի հրաժարականը ՝ անցյալ տարի Պենտագոնի ղեկավարի պաշտոնը ստանձնած Հեգսեթի նախաձեռնած տասնյակից ավելի պաշտոնանկությունների շարքում վերջինն է այդ կառույցում։