Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի իր հարեւանների, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ Եվրամիությանը միանալու հանդուրժողական վերաբերմունքից, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
ՆԱՏՕ ներսում առկա հակասությունների ֆոնին Մեդվեդեւը նշել է, որ Բրյուսելը լրջորեն քննարկում է ԵՄ-ի կազմում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու հարցը։ Նա նշել է, որ դա փոխում է աշխարհի պատկերը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ը այլեւս տնտեսական միություն չէ եւ շատ արագ կարող է վերածվել Ռուսաստանի հանդեպ լիարժեք եւ ծայրահեղ թշնամական ռազմական դաշինքի։
«Ի՞նչ նկատի ունեմ։ Ահա թե ինչ. ժամանակն է հրաժարվել մեր հարեւանների՝ ռազմատնտեսական Եվրամիությանը միանալու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից։ Ներառյալ նաեւ 404-րդ երկիրը»,- գրել է Մեդվեդեւը Max-ում։
Այս համատեքստում նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։
«Մեր նախագահը վերջերս դա արեց «ակկուրատ» ձեւով՝ ակնարկելով ոմն ընկեր Վովաեւիչին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը եւ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են»,- նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։





























