Ըստ փորձագիտական ​​գնահատականների՝ 2025 թվականին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 530 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ավելի քան 470 միլիոն դոլար արժողությամբ, գրում է  «Агроэкспорт»-ը։

2024 թվականի համեմատ արտահանումն աճել է 11%-ով՝բնեղենով և 18%-ով՝ արժեքային առումով։

Արժեքային առումով առաջին հնգյակի ապրանքային կատեգորիաներն են՝

Ցորենը՝ մասնաբաժինը՝ 10%

Շոկոլադե հրուշակեղենը՝ 10%

Արևածաղկի ձեթը՝ 7%

Խմորողեն հրուշակեղենը՝ 6%

Մարգարինը՝ 6%

Ռուսաստանը նաև Հայաստան է արտահանում թռչնամիս, խոզի միս, ջուր, սոուսներ, շաքար պարունակող հրուշակեղեն, մակարոնեղեն և այլ գյուղատնտեսական արտադրանք։

Վերջին վեց տարիների ընթացքում (2020-2025 թվականներին) արժեքային առումով արտահանման ծավալն աճել է ավելի քան 1,5 անգամ կամ 58%-ով։