Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին. հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ասել է Պեսկովը «ИС Вести»-ի հեղինակ Պավել Զարուբինին:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններից հետո: