Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի շփումն ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ եղել է օգտակար, անկեղծ և անհրաժեշտ. կողմերը միմյանց են հասցրել իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում. ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շփումը [հանդիպման ժամանակ] եղել է անկեղծ, օգտակար, անհրաժեշտ։ Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները, հատկապես Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում, առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի համատեքստում, որոնք օրակարգում են»,- պատմել է Պեսկովը։