Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմնակցի են ձերբակալել: Այս մասին հայտնում է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ԱԱՊԿ-ն բացահայտել և ձերբակալել է հանրապետության մի քաղաքացու։ Կասկածյալը հարում է ահաբեկչական կառույցների գաղափարախոսությանը և Կենտրոնական Ասիայի տարածքում այսպես կոչված «խալիֆայություն» ստեղծելու գաղափարին։ Արտագնա աշխատանքի ընթացքում նա հայտնվել է ահաբեկչական գործունեության ֆինանսավորմամբ զբաղվող միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսների ազդեցության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ
Նախաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածի անուն-ազգանունը դեռևս չի հրապարակվում։ Ինչպես նշել են ԱԱՊԿ-ում, կասկածյալը ծրագրել էր մեկնել արտերկիր՝ մարտական գործողությունների գոտի, և «միանալ միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլխին», որը նախկինում արեն իսկ աղմկահարույց ահաբեկչական գործողություններ էր իրականացրել ԱՊՀ երկրներում։
«Ներկայումս քննչական-օպերատիվ միջոցառումները շարունակվում են»,- ընդգծել են մամուլի կենտրոնից։





























