Թուրքական Karpowership ընկերությունը լողացող էլեկտրակայան է ուղարկել Կուբա՝ կղզին էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, Belgin Sultan մասնագիտացված նավն արդեն խարիսխ է գցել Հավանայի նավահանգստում։
Կուբայի էլեկտրաէներգետիկ համակարգը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել ԱՄՆ-ի կողմից երկրին վառելիքի մատակարարման վրա դրված էմբարգոյից հետո: Իրավիճակը ազդել է ինչպես տնային տնտեսություններին և բիզնեսներին էլեկտրաէներգիայի մատակարարման, այնպես էլ օդանավակայանների գործունեության վրա։ Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս է առաջացել, ինչի պատճառով շատ ընկերություններ սահմանափակել են դեպի կղզի թռիչքները:
Karpowership ընկերության նավը կարող է աշխատել հեղուկացված գազով կամ դիզելային վառելիքով։ Belgin Sultan-ը կարող է մինչև 76 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրել։ Թուրքական ընկերությունը նմանատիպ նավերի և այլ հարթակների ամբողջական նավատորմ ունի։ Այն էլեկտրամատակարարման ծառայություններ է մատուցում մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Կոտ դ'Իվուարում, Գանայում, Մոզամբիկում, Սենեգալում, Բրազիլիայում և Դոմինիկյան Հանրապետությունում:





























