Ուելսի արքայազն Չարլզի պալատի պատին մետրանոց ձու է դրված, որը պատկերում է հայտնի գրական թզուկի կերպարը. դրանից է Լոնդունում սկսվել The Big Egg Hunt անվամբ բարեգործական արվեստ-նախագիծը:
Արվեստ-նախագիծը կտեւի 40 օր եւ 40 գիշեր, համարյա մինչեւ Զատիկ, որի շրջանակներում բոլոր ցանկացողները կփնտրեն բրիտանական մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված 2,5 ֆուտ (մոտ 80 սմ) բարձրությամբ թիթեղապակե 200 ձվեր: Հաջողակ «որսորդներին» սպասվում են տարբեր մրցույթներ եւ զվարճանքներ: Նրան, ով այսօրվա ընթացքում Լոնդոնի փողոցներում կամ հրապարակներում ամենաշատ քանակությամբ այդ ձվերից կգտնի, կստանա 150 հազար դոլար մրցանակ:
Ձվերը պատկերազարդված են հանրահայտ եւ սկսնակ դիզայներների կողմից, որոնց շարքում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոռեժիսոր սըր Ռիդլի Սքոթը, մոդելյեր Վիվիեն Վեսթվուդը, ճարտարապետ Զախա Հադիդը եւ այլք: Ամբողջ ակցիայի հովանավորն է ռուսական արմատներուվ Faberge ոսկերչական ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր նվեր-ձվերով:
Արքայազն Չարլզը եւ նրա կին Քամիլան իրենց ստորագրություներն են դրել «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի հերոսին պատկերող ձվի վրա, որը զարդարված է Ուելսի արքայազնի տարբերանշանով` թագի մեջ անցկացված ջայլամի երեք փետուրով: Ակցիայի կազմակերպիչները խոստովանել են, որ իրենց շատ է հուզել թագավորական ընտանիքի մասնակցությունը, որոնք թույլ են տվել բառացիորեն վերականգնել հայտնի գրական խաբկանքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ակցիայի ավարտից հետո բոլոր ձվերը կիրացվեն բարեգործական աճուրդում, որի անցկացումից կազմակերպիչները հուսով են ստանալ 1 միլիոն ֆունտ սթեռլինգի շահույթ Elephant Family (զբաղվում է Ասիայում փղերի պահպանմամբ) եւ Action for Children (օգնություն երեխաներին) կազմակերպությունների կարիքների համար:




























