2026 թվականի մարտին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան 4,5%, ինչը փետրվարին գրանցված 4,3%-ի համեմատ ավելի է։ Այդ արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների աճով (նախորդ ամսվա 6,4%-ի համեմատ տարեկան 7,8%)։ Դրա մասին է է ասվում Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հրապարակած վերլուծության մեջ։
«Ծառայությունների և ոչ պարենային ապրանքների սեգմենտում գնաճը կայունացել է՝ համապատասխանաբար հասնելով 2,6% և 0,9%-ի։
Ակնկալում ենք, որ սպառողական գների աճն առաջիկա ամիսներին մոտ կլինի ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի վերին սահմանին (3±1%)»,- նշվում է վերլուծության մեջ։





























