ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ներխուժի Կանադա, թեև ավելի վաղ բազմիցս սպառնացել է երկիրը վերածել Ամերիկայի «51-րդ նահանգի», գրում է Daily Mail-ը։

«Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,- պարզաբանել է նա։

«Նրանք սարսափելի քաղաքական գործիչներ ունեն։ Նրանք առերես քաղաքավարի խոսում են ինձ հետ, մինչդեռ իմ թիկունքում տհաճ բաներ են ասում։

Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը գծել է այդ ուղիղ գիծը՝ սահմանը նշելու համար։ Նա պետք է այն 50 մղոն հյուսիս գծեր, և այդ դեպքում խնդիր չէր լինի։

Կանադացիները դեռևս ընդունո՞ւմ են Մեծ Բրիտանիայի թագավորին։ Թե՞ այլևս այդպես չեն վարվում»,- հավելել է Թրամփը։