ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանում մի շարք թիրախներ են նախանշել, որոնք նախատեսված են երկրի տնտեսությունը կաթվածահար անելու և այս պատերազմից հետո ռեժիմի երկարատև ու ցավոտ վերականգնումն ապահովելու համար, գրում է Wall Street Journal-ը:
Իսրայելը սպասում է Վաշինգտոնի թույլտվությանը՝ այս շաբաթ Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, ասել է իսրայելցի պաշտոնյան:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել բոլոր իրանական կամուրջներին և էլեկտրակայաններին՝ պատճառելով այնքան մեծ վնաս, որ «վերականգնվելու համար 20 տարի կպահանջվի, եթե նրանց բախտը բերի, և դեռ երկիր ունենան»:


























