Իրանական հակամարտության կարգավորման բանակցություններում Սպիտակ տան դժվարությունները հիշեցնում են, թե որքան կարևոր է հմուտ դիվանագիտությունը։ Ընդսմին, Պետքարտուղարությունը, կարծես թե, մտադիր է զտել և քաղաքականացնել երկրի բարձրաստիճան դիվանագետների շարքերը, գրում է Bloomberg-ը։
Աշխարհի 195 դեսպանական պաշտոններից մարտի սկզբի դրությամբ ավելի քան 110-ը մնացել էին թափուր, դրանց թվում՝ ԱՄՆ շահերի համար կարևորագույն երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Հարավային Կորեան։
Այդ թափուր տեղերից գրեթե երեք տասնյակն առաջացել են, երբ վարչակազմն անցյալ տարվա վերջին կտրուկ հետ կանչեց բազմաթիվ պրոֆեսիոնալ դիվանագետների։ Ավանդաբար, պրոֆեսիոնալ դիվանագետները դեսպանական պաշտոններում նշանակվել են դեպքերի մոտավորապես 65%-ում, իսկ մնացածը նշանակվել են քաղաքական նկատառումներից ելնելով։ Այժմ այդ համամասնությունը փոխվել է: Իր երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփի նշանակած 75 դեսպաններից միայն վեցն ունեն մասնագիտական դիվանագիտական պատրաստվածություն։
Թրամփի վարչակազմը հետ է կանչել պրոֆեսիոնալ դիվանագետներին և փոխարինել նրանց քաղաքական նշանակմամբ՝ խախտելով պրոֆեսիոնալ դիվանագետների ավանդական հարաբերակցությունը։





























