Իրանն արագ վերականգնում է իր հրթիռային բազաները, The New York Times-ին հայտնել են ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները։
Իրանցիները վերականգնում են ստորգետնյա հրթիռային բազաները և հարձակումից մի քանի ժամ անց դրանք վերադարձնում շահագործման։
ԱՄՆ պաշտոնյաները հայտնում են, որ Իրանը պահպանում է իր բալիստիկ հրթիռների և արձակման կայանքների զինանոցն օգտագործելու հնարավորությունը Իսրայելին և տարածաշրջանի այլ երկրներին հարվածելու համար։




























