Պենտագոնը չեղյալ է հայտարարել ապրիլի 7-ին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի միջև նախատեսված մամուլի ասուլիսը՝ առանց բացատրության: Այս մասին հաղորդել է The Hill-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության տվյալներին:

Ապրիլի 7-ի համար Պենտագոնի նախկինում հրապարակված ժամանակացույցում նշվում էր, որ Հեգսեթը և Քեյնը պետք է մամուլի ասուլիս անցկացնեին տեղական ժամանակով ժամը 8:00-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ:

Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնը չեղյալ է հայտարարել այն առանց բացատրության: Սակայն, ապրիլի 6-ի ժամը 21:50-ի դրությամբ մամուլի ասուլիսը դեռևս Պենտագոնի կայքում նշված էր որպես նախատեսված միջոցառում: