Ապրիլի 6-ին՝ ժամը 23։53-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ 

Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են։ 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: