Սաուդյան Արաբիան Բահրեյնին միացնող Թագավոր Ֆահդի անվան կամուրջը երեքշաբթի օրը փակվել է անվտանգության նկատառումներով։ Այս որոշումը կայացվել է թագավորության Արևելյան նահանգին նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ Իրանի սպառնալիքներից հետո, հայտնում է Associated Press գործակալությունը։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում որսացել և ոչնչացրել է առնվազն 18 անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել էր երկրի արևելյան հատվածում յոթ հրթիռների ոչնչացման մասին։ Դրանց բեկորներն ընկել են էներգետիկ օբյեկտների տարածքում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մինչև չորեքշաբթի ժամանակ ունի հակամարտությունը կարգավորելու համար, հակառակ դեպքում սպառնացել է ոչնչացնել երկրի էլեկտրակայանները։ «Ժամկետի լրանալուց հետո նրանք այլևս չեն ունենա ո՛չ կամուրջներ, ո՛չ էլեկտրակայաններ։ Կգա քարի դարը»,- ասել է նա։ Իրանի ռազմական հրամանատարությունն [արձագանքել է] սպառնալիքներին: