Իրանում պատերազմը ստեղծում է Եվրամիություն ահաբեկչական ներթափանցման լուրջ ռիսկեր, մեծացնում է կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիությունը և սպառնում հրեական համայնքների անվտանգությանը: Այս մասին ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները հատուկ նամակով զգուշացրել է ԵՄ բոլոր 27 երկրների ներքին գործերի նախարարներին, հաղորդում է Euractiv-ը։
Բրուները կոչ է արել ազգային կառավարություններին հատուկ ուշադրություն դարձնել էներգետիկ և ֆինանսական ենթակառուցվածքների պաշտպանությանը և ապահովել, որ ԵՄ մուտքի և ելքի նոր կենսաչափական գրանցման համակարգում «անվտանգության բացեր» չլինեն: Հանձնակատարը նաև նշել է, որ պատերազմի պատճառով մինչ օրս միգրացիոն հոսքերի աճ չի գրանցվել:
«Չնայած մենք բոլորս հույս ունենք հակամարտության արագ կարգավորման, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր սցենարներին», - մեջբերում է Euractiv-ը նրա խոսքերը:


























