Կատարական «Ալ-Դայեն» և «Ռաշիդա» հեղուկացված գազ տեղափոխող երկու լցանավերը դադարեցրել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձը, որը ձեռնարկել էին երկուշաբթի՝ ապրիլի 6-ին։

Լցանավերը բեռնվել էին փետրվարի վերջին՝ ռազմական գործողությունների մեկնարկից քիչ առաջ, և երկուշաբթի առավոտյան ուղղություն էին վերցրել դեպի նեղուցի արևելյան ելքը (Օմանի ափերի մոտ)։ Սակայն Իսրայելի ժամանակով առավոտյան ժամը 11-ի սահմաններում նրանք ստիպված են եղել հետադարձ կուրս վերցնել։

Վերջին օրերին նեղուցով միջինում անցնում է 5-7 նավ: Շրջափակման սկզբից ի վեր նեղուցով անցած նավերի գրեթե երեք քառորդը պատկանում է Իրանին կամ նրա «ստվերային նավատորմին»:

Անցման թույլտվություն ստացած ոչ իրանական նավերի մեծ մասը կապված է Չինաստանի հետ:

Հնդկաստանի և Պակիստանի առանձին տանկերների նույնպես թույլատրվել է անցնել նեղուցով՝ կոնկրետ բանակցությունների արդյունքում։ Հինգշաբթի օրը ֆրանսիական CMA CGM խմբի բեռնարկղանավը դարձավ առաջին արևմտյան նավը, որն անցավ նեղուցով փետրվարի վերջին մեկնարկած մերձավորարևելյան հակամարտությունից ի վեր։ Իսկ ուրբաթ օրը, Իրանի իշխանությունների հետ բանակցություններից հետո, անցումը հաջողությամբ իրականացրեց նաև Ճապոնիայի դրոշի ներքո նավարկող գազատար նավը։