Երեքշաբթի առավոտյան Իրանի առնվազն 17 բնակելի շրջաններ են ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածներին։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

Ըստ կազմակերպության տվյալների՝ 17 շրջաններից 5-ը գտնվում են Թեհրանում, 3-ը՝ Ալբորզի նահանգում, իսկ 2-ը՝ Ֆարսի նահանգում։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։