Փարիզը կտրականապես դեմ է զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելուն, այդ թվում՝ Իրանում։ Այս մասին «France Info» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք դեմ ենք քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ցանկացած հարվածի»,- ասել է նա՝ հավելելով, որ նման գործողությունները հակասում են պատերազմի օրենքներին և սպառնում են Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրմամբ։

Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, ով խոստացել էր «ամբողջությամբ ոչնչացնել» Իրանը, եթե Թեհրանը մինչև չորեքշաբթի չապաշրջափակի Հորմուզի նեղուցը։ Թրամփը նաև հնարավոր էր համարել, որ իրանական էլեկտրակայաններին հասցվող հարվածները չեն որակվի որպես ռազմական հանցագործություն, թեև հույս էր հայտնել, որ բանը դրան չի հասնի։