Բահրեյնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագծից հանել է ուժի հնարավոր կիրառման մասին կետը՝ նավարկությունն ապահովելու համար, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով փաստաթղթի վերջնական տեքստը։
Սկզբում Բահրեյնը, Պարսից ծոցի երկրների և Միացյալ Նահանգների աջակցությամբ, առաջարկել էր բանաձև, որը ցանկացած պետության իրավունք էր տալիս ուժ կիրառել նեղուցը բացելու համար։ Սակայն Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան դեմ էին բանաձևին։ Վերջիվերջո, ձևակերպումը մեղմացվել էր. նոր տեքստը կոչ է անում «պաշտպանական ջանքերի համակարգման», որը պետք է լինի «համաչափ հանգամանքներին» և ուղղված լինի «նավարկության անվտանգության խթանմանը»։


























