Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակումից հետո դեպքի վայրում հատուկ գործողություն է իրականացվում, տարածքը շրջափակված է։ Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
Ավելի վաղ Karar պարբերականը տեղեկացրել էր, որ հյուպատոսության վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։
«Անվտանգության ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին հատուկ գործողություն է իրականացվում և տարածքն ամբողջությամբ շրջափակված է»,- հայտնել է հեռուստաալիքը։




























