Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և թաց ձյան, իսկ նախալեռներում ու հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում, որի պոռթկումները տեղ-տեղ կարող են հասնել 24-27 մ/վ արագության: Լեռներում սպասվում է նաև բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.a-ին, Երևանում սպասվում են կարճատև անձրևներ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +6+9,

Լոռիում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+13,

Տավուշում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +11+16,

Արարատում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16: